Գործարկվել է «Քո ձայնը» կայքը․ խախտումների մասին հաղորդում ներկայացնողների գաղտնիությունն ապահոված է

Գործարկվել է  «Քո ձայնը» կայքը. այն քաղաքացիական ուղեցույց է,  որը միտված է քաղաքացու իրավունքին։ Այս մասին այսօր ասուլիսում ասել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ, բազմաթիվ ընտրություններում որպես դիտորդ մասնակցած Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին մտնելով կայք՝ կարող է քայլ առ քայլ տեղեկանալ ընտրական ողջ գործընթացի մասին, ինչպես նաև կարող է իր կողմից արձանագրված խախտումների մասին հաղորդում ներկայացնել։

«Էլեկտրոնայիան եղանակով ենք ստանում խախտման մասին ահազանգերը։ Քաղաքացին դիմում է, հատուկ կոճակի միջոցով կարող է ընտրել՝ անանուն է ուզում հաղորդել, թե ոչ»,- ասել է Մելոյանը։ 

Նա նաև հայտնեց, որ քաղաքացիները խախտումների մասին կարող է հաղորդել նաև թեժ գծի միջոցով՝ 055 522-552։

Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։