ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը․ Ուշակով

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ուշակովի խոսքով՝ երկրի փոխվարչապետին փոխանցվել է ԵԱՏՄ չորս առաջնորդների հայտարարությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն Աստանայում կարճ քննարկել են Հայաստանի հարցը։

Հիշեցնենք, որ այսօր Աստանայում տեղի է ունեցել ԵԱՏՄ նիստ, որին մասնակցել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։