Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում․ Շարմազանով

Նիկոլ, դու էլ որ Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը գիտես, ու՞մ է պետք։

Նիկոլն ասում է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ է, իսկ ընդդիմության լիդերներին առաջարկում է առանց կողմնակի օգնության ասել, թե ո՞րն է Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը։

Նիկոլ,որ դու էլ գիտես էդ տարբերությունը, ո՞ւմ է պետք։

Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։

Քրիստոնեությունը սեր է, ներողամտություն է, գթասրտություն է ու նախ եւ առաջ գործ է։

Քրիստոնեությունն ու ատելության քարոզը անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են։

Քրիստոնեությունն ու մեծամտությունը, նաեւ հպարտությունն անհամատեղելի են։

Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ։ 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից