«Հատիս» մեգանախագծի շուրջ համախմբվել են գործարար կանայք տարբեր երկրներից (տեսանյութ)
Դեպի Հատիսի գագաթ մարդկանց հոսքը չի դադարում․ Հայաստանից ու Սփյուռքից ժամանած գործարար կանայք այսօր միավորվել են՝ պատմական այս կարևոր օրվա մի մասը դառնալու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Տարբեր երկրներից, տարբեր ճանապարհներով, բայց մեկ գաղափարի ու մեկ նպատակի շուրջ համախմբված՝ նրանք այսօր այստեղ են՝ իրենց ներկայությամբ, աջակցությամբ ու հավատով ընդգծելու ազգային միասնության ուժը։
«Հատիս» մեգանախագիծը՝ Քրիստոսի արձանի և «Նոյյան Տապան» համալիրի կառուցմամբ, ոչ միայն դառնալու է ապագա սերունդների հպարտության աղբյուր, այլ նաև նոր շունչ է հաղորդելու տարածաշրջանին՝ զարգացնելով զբոսաշրջությունը, ստեղծելով նոր հնարավորություններ և Հայաստանը դարձնելով առավել ճանաչելի աշխարհում»։

