ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պայմանավորվածություններին. Վենս

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռ այդ փուլում չենք, բայց մենք շատ մոտ ենք։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա հրադադար և խորհրդակցությունների մեկնարկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։