Գիտե՞ք ինչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ https://livenews.am/2026/411387/28/16/36/
Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:
Օկ:
Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։
Գյուղատնտեսությունը Թուրքիայի ՀՆԱ-ի մոտ 7%-ն է և ապահովում է աշխատուժի շուրջ 20%-ը։
2002-2024 թթ. Թուրքիայի գյուղատնտեսական ՀՆԱ-ն աճել է 25-ից մինչև 74 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 3,8-ից մինչև 32,6 մլրդ։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գյուղատնտեսական արտադրության ծավալով 2023 թ.-ին Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ առաջինը՝ առաջ անցնելով Ռուսաստանից և Ֆրանսիայից։
Գիտե՞ք՝ ի՞նչ է սա նշանակում:
Այս ամառ լավ էժան միրգ ու բանջարեղեն կուտենք: Իսկ հետո կսկսվի ամենահետաքիքիրը:
Հայաստանի գյուղատնտեսությունը, կորցնելով արտահանման և իրացման կոմերցիոն հենակետերը, դադարելու է լինել մրցունակ տնտեսական հատված՝ անցնելով կայուն ներկրման ռեժիմի:
Բարդ չէ կռահել՝ որտեղից»:

