Տարբեր ժամանակներում մեր էլիտաները անընդհատ հակադրել են գերտերությունների շահերը, նույնը անում են հիմա
Ռուսաստանը մեր տարածաշրջանը գրավելու համար առնվազն երկու դար տևած պատերազմների արդյունքում ունեցել է ավելի քան 1 միլիոն սանիտարական կորուստներ, կատարել ահռելի ֆինանսական ծախսեր։ Կովկասի գրավումը ռուսական պետության համար բացառապես աշխարհաքաղաքական պայքարի տրամաբանությունից է բխել, որևէ այլ իրական շարժառիթ ռուսներն այստեղ չեն ունեցել և չունեն։ Այս կռվից մենք առավել շատ տուժել ենք, քան շահել։ Սա պատմական փաստ է և ակնհայտ իրողություն։ Քաղաքական խմբակային շահերի համար տարբեր ժամանակներում մեր էլիտաները անընդհատ հակադրել են գերտերությունների շահերը, նույնը անում են հիմա։ Քաղաքական համատեղ ռիսկի գոտում նման անպատասխանատու վարքագծի համար հատուցել են մեր ժողովուրդն ու պետությունը։ Հունիսի 7-ի ընտրություններում բանական մարդիկ պետք է քվեարկեն միմյանց ոչնչացնելու և Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ դարձնելու օրակարգով իշխանական և ընդդիմադիր խոշոր բևեռներից դուրս ուժի կամ ուժերի օգտին։ Այլապես մեզ սպասվում է քաոս կամ հաղթողների դիկտատուրա` ծանր հետևանքներով հասարակ ժողովրդի և պետության համար։

