Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի վերաբերյալ հարցը փոխանցել է «Գազպրոմին»։

Հայաստանի հետ գազային համաձայնագրերի ապագայի վերաբերյալ ավելի ճիշտ կլինի դիմել «Գազպրոմին» այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի հետ գազային պայմանագրերի հնարավոր դենոնսացիայի վերաբերյալ հարցին։

Պեսկովը նշել է, որ այդ հարցը փոխանցել է «Գազպրոմին»` հավելելով «Այն արտոնությունը, որ ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի ընկնում։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է, և դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում»։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Երևանը մոտեցել է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ։