«Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ձերբակալել են ընտրակաշառքի կասկածով․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգում է, որ հակակոռուպցիոնը ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ընտրակաշառքի մեղադրանքով, և այս պահին փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ներս՝ պաշտպանելու ձերբակալվածների իրավունքները:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանում այս տեղեկությունը։  «Ազատությանը» փոխանցեցին, որ ավելի ուշ կարձագանքեն: