«Անկախ դիտորդը» հորդորում է տեղափոխել «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամկետները

Հունիսի 5-7-ը Երևանում անցկացվելու են Երևանի գինու օրեր ամենամյա փառատոնը։ Այս մասին հայտնում է Անկախ դիտորդը։

Գիտակցելով, որ միջոցառումն ամենամյա է և մասնավոր նախաձեռնություն է, Անկախ դիտորդն այնուամենայնիվ մտահոգիչ է համարում, որ փառատոնի անցկացման երկու օրերը համապատասխանում են լռության օրվան և քվեարկության օրվան։
Ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային միջոցառումը չի կարող զերծ մնալ, թե քարոզչական միջոցառումներից, թե անվտանգության ուժերի կենտրոնացումից և կխաթարի նաև քվեարկությունը այն տեղամասային կենտրոններում, որոնք գտնվում են նախատեսված միջոցառման մոտակայքում։

Անկախ դիտորդը հորդորում է միջոցառման կազմակերպիչներին և Երևանի համայնքապետարանին վերանայել միջոցառման ժամկետները այնպես, որ հունիսի 6-ին և 7-ին ապահովվեն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները։