Իրանը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչը և ԱԹՍ-ները խախտել են իր օդային տարածքը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին մեղադրել է երկրի օդային տարածքը խախտելու մեջ՝ հայտարարելով, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել։

Fars գործակալության փոխանցմամբ՝ ԻՀՊԿ-ն իր հայտարարության մեջ ամերիկյան կողմին մեղադրել է տարածաշրջանում «արկածախնդիր գործողությունները» շարունակելու և Պարսից ծոցի շրջանում Իրանի օդային տարածք ներխուժելու մեջ:

Պահապանների կորպուսը նշել է, որ գործի է դրել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները և խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), ինչպես նաև ստիպել է F-35 կործանիչին ու RQ-4 անօդաչուին լքել իրանական օդային տարածքը։