ՀՀ-ում վարորդական իրավունքից զրկվածների վերաբերյալ նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն հանրային քննարկման է դրվել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am հարթակից։

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը:

Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ խմածության պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ առաջարկություն կատարել, ըստ որի զրկվածների վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության, բայց ավելի քիչ բալեր կունենան։