Ներկայիս ՀՀ իշխանությունը սերտել է Ադրբեջանի զավթողական խոսույթը

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«2 օր առաջ հոդված էի գրել, որ ներկայիս իշխանությունը 3 տարի, 4 ամիս, 25 օր նվիրել է Ալիևին՝ Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրեր զարգացնելու համար։ Հիմա հասկացա, որ ոչ միայն ժամանակ են նվիրել, այլ նաև այդ ընթացքում Ադրբեջանի զավթողական խոսույթն են սերտել, որ գան ու դա հրամցնեն հայ հանրությանը։ 

Շատ ուղիղ կասեմ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության՝ իշխանության մնալու դեպքում ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական: 

Գալիք ընտրությունը հստակ ընտրություն է Հայաստանի՝ որպես ազգային պետության, լինել-չլինելու միջև»։