Այս տարի դպրոցը կավարտի ավելի քան 61 հազար շրջանավարտ

Հանրապետությունում այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2025-2026 ուսումնական տարում  կավարտի  39 119  9-րդ դասարանցի, 22 205 12-րդ դասարանցի։

2024-2025 ուստարում հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38 836 9-րդ դասարանցի, 20 650 12-րդ դասարանցի։