ԱՄՆ-ն հետաքննում է կոռուպցիայի և ամերիկյան զենքի յուրացման 56 հնարավոր դեպք Ուկրաինայում

Ամերիկյան իշխանությունները հետաքննում են Կիևին փոխանցված ֆինանսական օգնության, ինչպես նաև Ուկրաինային մատակարարված զենքի` երրորդ կողմերին փոխանցման հետ կապված խարդախության և կոռուպցիայի առնվազն 56 հնարավոր դեպք։ Այս մասին ասվում է նոր զեկույցում, որը պատրաստել են Պենտագոնի, Պետքատուղարության և փաստացի լուծարված Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր տեսուչները։ Այդ զեկույցը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը։

Ինչպես հետևում է փաստաթղթից, մարտի 31-ի դրությամբ գլխավոր տեսուչները և նրանց գործընկերները «հաշիվ են տվել 56 բաց և 13 ավարտված հետաքննությունների մասին»։ Չորս գործ հանձվել է ԱՄՆ արդարադատության նախարարության քննությանը, որը երկրում կատարում է գլխավոր դատախազի պարտականությունները, ևս մեկ գործ փոխանցվել է «այլ մարմնի, որը զբաղվում է հետաքննություններով»։

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԱՄՆ իշխանություններն Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետ համագործակցությամբ ձերբակալել են Միացյալ Նահանգներում թաքնված ուկրաինացի կոռումպացված պաշտոնյայի, որն «Ուկրաինայում մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման համար»։ Նրա անունը զեկույցում չի հրապարակվում։

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ միգրացիոն իշխանությունները ձերբակալել են Ուկրաինայի երեք քաղաքացու, որոնց քրեական մեղադրանքներ են առաջադրված հայրենիքում. նրանց անունները նույնպես զեկույցում չեն հրապարակվում: