Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ՝ արցախցի մարզիկները Եվրոպայից «ոսկիներ» են բերել

Արցախցիների դեմ ատելության քարոզին և այս տաղտկալի իրականությանը զուգահեռ վերջին մի քանի օրվա ընթացքում շուշեցի Կարեն Սարգսյանը Հայաստան է բերել Եվրոպայի սամբոյի առաջնության ոսկին, մարտունեցի Սուրեն Իշխանյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկին, իսկ մարտունեցի Ավանես Զաքարյանը՝ սանդա ուշուի Եվրոպայի առաջնության ոսկին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։