Ամենազարհուրելին այն էր, որ այդ բոլոր հոխորտանքներին խրոխտ «ԱՅՈ» էր ասում նաև առողջապահության նախարարը. Անուշ Պողոսյան (տեսանյութ)
Այսօր երկրի վարչապետը «ոսկեղենիկ հայերենով» պատասխանեց իր գործին նվիրված, առաքինի բժշկուհուն, որը պատերազմի ժամանակ կորցրել էր իր հարազատներին։ Այս մասին գրում «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
«Ամենազարհուրելին այն էր, որ այդ բոլոր հոխորտանքներին խրոխտ «ԱՅՈ» էր ասում նաև առողջապահության նախարարը։
Սիրելի բուժաշխատողներ, սիրելի հայրենակիցներ,
ընտրելուց առաջ անպայման նորից դիտեք այդ տեսանյութը և ինքներդ որոշեք՝ ի՞նչ Հայաստան եք ուզում ունենալ։
«Կզցնող» վարչապետ ու նրա հետ համակարծիք նախարարնե՞ր,
թե՞ երկիրը շենացնող, մարդուն ու արժանապատվությունը հարգող ղեկավարներ։
Զորակցությունս բժշկուհուն»,- գրում է Անուշ Պողոսյանը՝ տեղադրելով տեսանյութ։

