Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա
Իրանը կոչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբազաները Պարսից ծոցի հարավային մասում։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար, գնդապետ Էբրահիմ Զոլֆագարին: Այս մասին հայտնում է LENTA.RU-ն՝ հղում անելով Fox News-ին։
«Վերջին 24 ժամվա ընթացքում ԻՀՊԿ-ի Ռազմածովային ուժերը թույլ չեն տվել ոչ մի նավի անցնել Հորմուզի նեղուցով։ Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավային մասում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաները կհանվեն շահագործումից»,- սպառնացել է նա։
Զոլֆագարին հավելել է, որ Իրանը մտադիր է կառուցել նոր կարգեր։

