Նիկոլն ընդդեմ Նիկոլի… փաստե՞ր եք ուզում՝ խնդրեմ

ՀՀԿ ԳՄ անդամ, պատմաբան Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարել, ներկայացնելով ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ տարբեր տարիների իրար հակասող հայտարարությունները։

***

«Այսօր հայոց ազատագրության միջնաբերդի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է։ Եվ ես ուզում եմ շնորհավորեմ այդ դարակազմիկ ու շրջադարձային հաղթանակի առիթով»։ Նիկոլ Փաշինյան 2018-ի մայիսի 8:

«Պետք է արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»։ 2026-ի մայիսի 8, Նիկոլ Փաշինյան

Հ.Գ. Նույնը վաղը ասելու է Հայաստանի պահով։

***

«Հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր ուղղակի»։

Նիկոլ Փաշինյան,14 ապրիլ 2022թ․։

«Կարող էինք կանխել պատերազմը, որը…որի արդյունքում մենք կունենայինք էս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի»։ Նիկոլ Փաշինյան, 14 մարտ 2023։

***

«Արցախը պետք է ապրի, եւ Արցախը պետք է լինի ինքնորոշված, Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր, հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է»։

Նիկոլ Փաշինյան 2020-ի սեպտեմբեր

«Այո, ես ճանաչել եմ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»։ Նիկոլ Փաշինյան 2022 հոկտեմբեր։

***

«Առանց Արցախ չկա Հայաստան»։ Նիկոլ Փաշինյան 2020։

«Արցախը երբեք մերը չի եղել»։ Նիկոլ Փաշինյան 2026։

«Ինչպես Արցախն էր Հայաստան համարում ու փուռը տվեց, այնպես էլ վարվելու է Հայաստանի հետ,- նշում է Էդուարդ Շարմազանով։