Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Մեր այն քաղաքացիները, որոնք անտարբեր են կամ աջակցում են կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու մասին պնդումներին, պետք է մեկ այլ հանգամանքի մասին խորհեն։

Եթե Արցախն ի սկզբանե հանձնված էր, ադրբեջանական էր, ու պայքարելու իմաստ չկար՝ ինչպես իշխանության քարոզչամեքենան է պնդում, ապա ինչո՞ւ էր Նիկոլը 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում․ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Լավ, ի վերջո, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ի հայտնի իրադարձությունների օրերին, ինչպես նաև 2018 և 2021 թվականների ընտրությունների ընթացքում, խոսում ու նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին։

Արկածախնդրությունը, դավաճանությունը, այլոց շահերին ծառայելը և ստելը Նիկոլի հիմնական բնութագրիչներն են, որոնք նրա վերընտրվելու պարագայում մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ են բերելու»։