ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համակարծիք են, որ Իրանը չի կարող միջnւկային զենք ունենալ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Երկու կողմերն էլ համակարծիք, որ Իրանը երբեք չպետք է տիրապետի միջուկային զենքի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սպիտակ տանը նաև նշել են, որ կողմերը համաձայն են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգակիրների ազատ մատակարարումներին աջակցելու համար։

Թրամփը լավ հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի հետ Պեկինում, կողմերը պայմանավորվել են ամրապնդել տնտեսական համագործակցությունը. նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ հանդիպման արդյունքներով։