ԱՄՆ պետքարտուղարը հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը
Իրանի հետ հակամարտության ժամանակ՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ հրաժարվել են ԱՄՆ-ին տրամադրել իրենց ռազմաբազաները, ինչը հարցականի տակ է դնում դաշինքի գոյության իմաստը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Երբ ՆԱՏՕ-ի գործընկերները մերժում են ձեզ օգտագործել այդ բազաները, այն դեպքում, երբ դաշինքի հիմնական օգուտը ԱՄՆ-ի համար հենց այդտեղ ուժեր տեղակայելու իրավունքն է, ապա ո՞րն է դաշինքի իմաստը։ Ստացվում է՝ նրանք դաշնակից են միայն այն ժամանակ, երբ իրենք են դա ցանկանում», — նշել է Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ Վաշինգտոնը լիարժեք հիմքեր ունի նմանատիպ հարցադրումներ անելու ոչ միայն Իսպանիայի, այլև Ռումինիայի և Բուլղարիայի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս երկրները ՆԱՏՕ-ի շրջանակներում պայմանավորվածությունները կարևորում են բացառապես սեփական պաշտպանությունն ապահովելու նպատակով։

