Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է հանձնման գործընթացը անհաջող կոծկելու տրամաբանության վրա

Որքան էլ գործող կառավարիչը փորձի իր խոսքին ու պահվածքին վստահության իմիտացիա հաղորդել, միևնույն է` պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ նրա մշտական ուղեկիցը։

Քարոզարշավի ողջ գործընթացը կառուցված է ինքնաարդարացումների և հանձնման գործընթացը անհաջող կոծկելու տրամաբանության վրա։

Այս իրողությունների պայմաններում կապիտուլյանտի ատելությունը հաղթողների, պայքարի մարտիկների և անվտանգություն բերած խորհրդանիշների նկատմամբ կտրուկ սրվել է, ինչը շարունակաբար բերում է անհավասարակշիռ պոռթկումների։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան