Քարոզարշավի 3-4-րդ օրվանից արդեն պարզ է, որ իշխանությունը գնում է ընտրությունների կեղծման ճանապարհով․ Վահե Հովհաննիսյան

Ընտրությունները դեռ չսկսված քարոզարշավի 3-4-րդ օրվանից, արդեն պարզ է, որ իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով։ Հենց Փաշինյանի հայտարարություններն արդեն դրա մասին են վկայում, երբ հայրենի քաղաքական ուժերին անվերջ կապում է դրսի ուժերի հետ։

Ի՞նչ կապ ունեն Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները։ Նա շատ լավ տեսնում է, որ քարոզարշավի հենց սկզբից ինքը պարտվում է բոլոր քաղաքներում և մյուս բնակավայրերում։ Ու այս ամենը հաշվի առնելով նա գնում է ընտրությունների կեղծման ճանապարհով։ Եվ ո’չ արևմուտքը, ո’չ հյուսիսն ու հարավն այս ընտրությունների հետ որևէ կապ չունեն։

Այս ընտրություններն ընդամենը մի հարցի են պատասխանում. ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»։ Ընտրում ենք կարողանալո՞ւ ենք Հայաստանում ապրել, թե՞ կրկնելու ենք արցախցիների ճակատագիրը։ Ու քանի որ նա որոշել է խաթարել ծրագրային բանավեճը, մենք պիտի ամեն կերպ խոսենք մեր ժողովրդի հետ, բացատրենք այս պարզ ճշմարտությունը։

Ընդդիմությունը պիտի զգոն լինի և փորձի արագ հասկանալ, թե հատկապես ո’ր սցենարով է նա փորձելու խաթարել ընտրությունների նորմալ ընթացքը «մոլդովակա՞ն» սցենարով, «ռումինակա՞ն», թե՞ «նիկոլական»։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ