Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի. Բերքառատի դպրոցի ուսուցչուհի

Այսօր Ծաղկահովիտ համայնքում նախատեսված է նախընտրական հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Միկոավտոբուսներով Ծաղկահովիտ են ժամանում հարևան գյուղի դպրոցների ուսուցիչները։

«Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի, որ գանք ու մասնակցենք քարոզարշավին»,- News.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ գյուղի  դպրոցի ուսուցիչներից մեկը։

Նման պատասխան տվեց ուսուցչուհին՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է դասաժամի ընթացքում կարողացել մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։