Վարչական ռեսուրսի չարաշահում․ Փաշինյանի այցի պատճառով չեղարկվել է «Հայաստան» դաշինքի հանդիպումը
«Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Սակայն Թալինի համայնքապետարանիցմեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում, հայտնում են «Հայաստան» դաշինքից։
«Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։
Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։
Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։
Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

