Սա իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ ինչ-որ հայտարարությանը արձագանքեր

Զարմանում եմ, երբ ռուսաստանցի տարբեր դեմքեր, գործիչներ բողոքում են, թե Նիկոլը չի արձագանքել Զելենսկու` ՌԴ-ի մասին հնչեցվող ագրեսիվ բառապաշարին:

Նույն համաժողովի ժամանակ, ուղիղ եթերում Ալիևը ՀՀ-ին մեղադրում է սեպարատիզմի մեջ, իսկ միջոցառման նախօրեին ոչնչացնում Ստեփանակերտի 2 եկեղեցիները ու նիստ վարող Փաշինյանը ժպիտով ու շնորհակալությունով է արձագանքում` իր ընթացիկ խոսույթով մի բան էլ արդարացնում ադրբեջանական բարբարոսությունը:

Սա իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ ինչ-որ հայտարարությանը արձագանքեր:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյան