Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը. Ֆրանսինա Արմենգոլ

Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը` հայտարարել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է և պետք է հնարավորինս շուտ զբաղեցնի իր տեղը Միությունում:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել էր մայիսի 26-ին ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների առաջին կլաստերը բացելու մտադրության մասին: Նշվում է, որ Կիևը ձգտում է Եվրամիությանն անդամակցելու մասին համաձայնագիր ստորագրել արդեն 2027 թվականին։