Իսրայելը հիաuթափված է ԱՄՆ-ից

Իսրայելի ղեկավարությունը զարմացած էր Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը թուլացնելու ԱՄՆ որոշմամբ՝ Հորմուզի նեղուցով լիարժեք նավագնացությունը վերսկսելու նպատակով։ Վաշինգտոնի այս քայլերը հիասթափություն են առաջացրել իսրայելական կառավարությունում, հայտնել է Al-Monitor պորտալը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, հրապարակայնորեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարում է, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ իր բոլոր քայլերը համակարգում է Իսրայելի հետ։ Սակայն, փաստացիորեն, այդ հայտարարությունները թաքցնում են երկու երկրների միջև աճող հակասությունները։ ԱՄՆ-ը նախապես չի զգուշացրել Իսրայելին Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Իրանի նկատմամբ ռազմական ճնշման թուլացման մասին։

Al-Monitor-ի տվյալներով՝ Իսրայելի ղեկավարությունը ԱՄՆ-ի կողմից ռազմական էսկալացիա էր ակնկալում։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցային գործընթացի ֆոնին Իսրայելի իշխանությունները վախենում են, որ ԱՄՆ-ը կկարգավորի հակամարտությունը՝ առանց հաշվի առնելու Իսրայելի շահերը և երկրորդ պլան կմղի իրանական միջուկային ու հրթիռային ծրագրերի հարցերը։ Այս կապակցությամբ Իսրայելը մտադիր է շարունակել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա և պնդել Իրանի հետ համապարփակ համաձայնագրի կնքումը, որը չէր սահմանափակվի միայն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակով։