«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին

Ներքին ընտրությունների արդյունքով «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարել է վարչապետի իր թեկնածուին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշվում է կուսակցության ֆեյսբուքի էջում, կուսակցության հաղթանակի դեպքում 100-օրյա կառավարությունը կգլխավորի Նինա Կարապետյանցը։

«Մեր թեկնածուն, ըստ կուսակցության ծրագրի, մեր հաղթանակի դեպքում, պարտավորվում է հաջորդող 10 տարիների ընթացքում չզբաղվել քաղաքականությամբ», – նշում են կուսակցությունից: