Ալեն Սիմոնյանը նախանձում է Մինսկի հաջողություններին. Զախարովա
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով Բելառուսն անվանել էր Ռուսաստանի նահանգ, նախանձում է Մինսկի հաջողություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իմ կարծիքով, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը և որոնց չի հասել իր երկիրը՝ իր թիմի ղեկավարման ներքո։ Նախանձից է ասել», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ Սիմոնյանի համար լուսնի չափ հեռու են Բելառուսի տնտեսական, արդյունաբերական, արտադրական և գյուղատնտեսական հաջողությունները։
Հիշեցնենք, որ Սիմոնյանը, նախըտրական քարոզարշավի հետ կապված, հայտարարել էր, թե իրենք թույլ չեն տա Հայաստանը վերածել նահանգի և չեն կառավարվի Բելառուսի օրինակով։

