Չեն էլ ամաչում. Հանրային հեռուստաընկերությունը սուտ է տարածում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը բացահայտում է պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության տարածած սուտն ու կեղծիքը։
Նա տեսանյութում բերում է օրինակ, երբ Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց են տալիս Ռուսաստանի դրոշի ֆոնին պատկերված Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, իսկ ներքևում նշված է՝ «ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»։
Քաղաքական գործիչը նշում է, որ սոցիալական էջերում Սամվել Կարապետյանի լուսանկարներով խմբեր են բացվել, որտեղ նրան վերագրվում են հայտարարություններ, որոնց հեղինակը Կարապետյանը չէ։
««Սրտացավ Հայաստան» էջ կա, որտեղ Սամվել Կարապետյանի, մեր ուժի ներկայացուցիչների լուսանկարներն են, սակայն այն մեզ հետ կապ չունի։ ՔՊ-ի կողմից սարքած էջ է, որտեղ գրված է, թե Սամվել Կարապետյանն ասել է՝ ամեն գնով պետք է օգնել մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինային դեմ պատերազմում։ Հարգելիններս, Սամվել Կարապետյանը նման բան չի ասել, սա ՔՊ-ի սուտն է։ Կեղծ է։ Հայաստանը դեռ իր հարցերը պետք է լուծի, որովհետև Հայաստանին ընենց վիճակի են բերել, որ հաստատ, ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա»,-հավելում է Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

