Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Մերձավոր Արևելքից եկող ռազմական սպառնալիքները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Մերձավոր Արևելքից եկող ռազմական սպառնալիքները։ Այս մասին Փեզեշքիանն ասել է Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդիի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ ես կոչ արեցի ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից. շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ բռնի ուժով պարտադրել», – գրել է նա X-ում։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում ազ-Զայդին հայտարարել է, որ Բաղդադը պատրաստ է հյուրընկալելու Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները և նպաստելու խնդիրների լուծմանն ու պատերազմների դադարեցմանը։
«Մենք այս քայլը համարում ենք մեր ուսերին դրված մարդասիրական, իրավական և քաղաքական պարտականություն», – նշել է նա։

