Մարտին Գալստյանը վերընտրվեց

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել»,-ԱԺ նիստում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը՝ ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի փակ գաղտնի քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

«Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0: Այսպիսով՝ Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում»,- ասաց Բաբայանը: