Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան։ Նրան դիմավորել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։
Մասնակիցներն այս պահին ժամանում են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվելու է գագաթնաժողովը։
Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել․
Եվրամիության պատվիրակությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն,
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը,
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին,
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը,
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին,
Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը,
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին,
Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը,
Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն,
Սերբիայի վարչապետ Ջուրո Մացուտը,
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն,
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը,
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը,
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն,
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը,
Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը,
Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը,
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը,
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
և այլն։
LIVEnews.am, Հայաստան, Թուրքիայի փոխնախագահ, Ջևդեթ Յըլմազ, «Երևանյան երկխոսություն», դիվանագիտական ֆորում,

