ՄԻՊ աշխատակազմի Երևանի ստորաբաժանումը մայիսի 5-ին կաշխատի հեռավար
ՄԻՊ աշխատակազմը հայտարարություն է տարածել․
«Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքները կազմակերպվելու են սովորական աշխատանքային ռեժիմով, սակայն դիմում-բողոքները կընդունվեն միայն առցանց՝
ombuds@ombuds.am էլեկտրոնային հասցեով։
Շուրջօրյա կգործի թեժ գծի
096 116 100 հեռախոսահամարը, որով ևս կարող եք դիմել Պաշտպանին։
Մարզային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն բնականոն ռեժիմով»։

