ԵՄ-ում վառելիքի ներկրման ծախսերը աճել են ավելի քան 27 մլրդ եվրոյով. ԵԽ ղեկավար
Իրանում հակամարտության 60 օրվա ընթացքում Եվրամիության երկրների ծախսերը հանածո վառելիքի ներկրման համար աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հակամարտության ընդամենը 60 օրվա ընթացքում հանածո վառելիքի ներկրման մեր ծախսերն աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով՝ առանց էներգիայի որևէ լրացուցիչ միավորի ավելացման»,- ասել է նա:
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ այս հակամարտության հետևանքները կարող են զգացվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ:

