Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում մասնակցել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր նստավայրի բացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ում։

«Այսօր իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը»,- նշել է Միրզոյանը։

Նախարարները տեսանյութը եզրափակել են՝ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան» վանկարկումներով։