Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Էդվարդ Ասրյանը և Ամար Պրիտ Սինգհին քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։
Հնդկաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ հանդիպել էր նաև Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին և Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհիին։

