Հայկական «Ջերմուկ»-ի առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ հայ արտադրողների համար. պարզաբանում՝ ՌԴ-ից

«Իմ նախորդ փորձից ելնելով (որպես Ռոսպոտրեբնադզորի ղեկավար – խմբ.), կարող եմ ասել, որ նման դեպքեր հաճախ են տեղի են ունեցել ներկրվող ապրանքների հետ, երբ նրանցում ինչ որ բան ենք գտնում, որն ըստ մեր նորմատիվների այնտեղ չպետք է լիներ»,- ArmeniaSputnik մամուլի կենտրոնի միացմամբ տեսակոնֆերանսի ժամանակ ասաց Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ վստահեցնելով, որ  «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ հայ արտադրողների համար։

Նա որպես օրինակ բերեց վերջերս բելառուսական ընկերությունից ՌԴ կաթնամթերքի ներմուծման սահմանափակումը, որի դեպքում սննդամտերքի մեջ անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային չափազանց մեծ քանակ էր հայտնաբերվել։

Օնիշչենկոյի խոսքվ՝ հաճախ ոչ թե ամբողջ խմբաքանակն է շրջանառությունից հանվում, այլ որոշակի մասը և նույնիսկ արտադրողը կարող է ՌԴ-ին հուշի, որ նման խախտում է եղել և այդ խմբաքանակը հանվի շրջանառությունից։

«Ջերմուկի» դեպքում, նրա խոսքով, շշալցման տեխնոլոգիան կարող է խախտված լինել, և շշերի մեջ լցվել է Ջերմուկին ոչ բնորոշ նյութեր, բայց ընդհանուր առմամբ, այս հանքային ջուրը հասանելի է ռուսական շուկայում։