Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը Իսրայելի նախագահի ինքնաթիռի համար

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մեկնել է Ղազախստան։ Նրա թռիչքը տևել է 8 ժամ, քանի որ Թուրքիան հրաժարվել է բացել իր օդային տարածքը։ Հերցոգի ինքնաթիռը սիտպված է եղել փոխել ու երկարացնել թռիչքուղին և հազարավոր կիլոմոտրերով՝ Եվրոպայի ու Ռուսաստանի օդային տարածքով հասնել Աստանա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Իսրայելի «12-րդ ալիք» հեռուստաընկերության հաղորդած տեղեկատվության համաձայն՝ Թուրքիան թույլ չի տվել, որ Իսրայելի վարչապետի իքննաթիռը թռչի իր օդային տարածքով։

Ըստ հեռուստատեսության՝ Թել Ավիվ-Աստանա չվերթը, որը սովորաբար կարող էր շատ ավելի արագ իրականացվել՝ օգտագործելով Թուրքիայի օդային տարածքը, այս հարկադիր շեղման պատճառով երկարարաձգվել է։

Իսրայելի նախագահը սոցիալական ցանցում գրառում է կատարել և նշել, որ անվտանգ վայրէջք է կատարել Աստանայում։