«Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության հարցերով թիմի ղեկավար Կանդազին կալանավորեցին 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, կալանավորեցին 2 ամսով:

Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ նա անցնում է ընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ խախտումների գործով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ լեգենդար հետախույզ Կանդազին ավելի վաղ ձերբակալել էին այս արտահայտության համար՝ «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան: Համ աշխատանք ենք ունենալու (300.000 աշխատատեղ), համ հողն ենք մեր ունենալու (Ուժեղ խաղաղություն), համ մեր տունն ենք ունենալու – (20.000 մատչելի բնակարան)»: