Գուտերեշը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել շտապ սկսել միջուկային զինաթափումը, քանի դեռ ուշ չէ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել շտապ սկսել միջուկային զինաթափումը, քանի դեռ շատ ուշ չէ։

Նրա խոսքով՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ աշխարհում միջուկային մարտագլխիկների թիվը սկսել է աճել, մի շարք կառավարություններ բացահայտ քննարկում են միջուկային զենքի ձեռքբերումը, իսկ համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 2,7 տրիլիոն դոլարի:

«Եկեք շտապ գործենք, որպեսզի ցրենք մարդկության գլխին կախված այս ամպը»,-ասել է Գուտերեշը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողության քննարկմանը նվիրված 11-րդ համաժողովի բացման ժամանակ: