Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ
Արագածոտնի թեմից հայտարարություն են արել․
Սիրելի’ հավատացյալներ, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների, ապրիլի 24-ին Արագածոտնի թեմի երեք եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Հավարտ Պատարագների կկատարվի Բարեխոսական կարգ.
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի- ժամը 10:00
Սաղմոսավանք վանական համալիր- ժամը 10:00
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցի-ժամը 10:00
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը

