146 տարի առաջ այս օրը ծնվել է Ռուբեն Օրբելին՝ Օրբելի եղբայրներից ավագը

146 տարի առաջ այս օրը` 1880թ. ապրիլի 23-ին, Նախիջևանում լույս աշխարհ է եկել Օրբելի եղբայրներից ավագը` Ռուբեն Օրբելին։

Բացահայտենք հանճարեղ գիտնականի մասին մի քանի ուշագրավ փաստ։

ՍՏՈՐՋՐՅԱ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Ռուբեն Օրբելին եղել է Խորհրդային Միությունում ստորջրյա հնագիտության հիմնադիրը, ստորջրյա տեխնիկայի պատմության և գիտության նոր ճյուղի` հիդրոհնագիտության խոշորագույն մասնագետ։

Հնագույն աղբյուրների ուսումնասիրության հիման վրա նա նաև հաստատել է, որ դեռևս մ. թ. ա. 480-ական թթ. ջրասուզակները վճռորոշ դեր են կատարել ծովային ճակատամարտերում։

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Ռուբեն Օրբելին ապացուցել է, որ ստորջրյա սուզումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը պատկանում է Լեոնարդո դա Վինչիին, և որ նա եղել է Հայաստանում ու իր ձեռագրերում հիշատակել նաև Հայաստանի գետերը։

Ի ՀԵՃՈՒԿՍ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ռուբեն Օրբելին կյանքի օրոք բախվել է բազմաթիվ դժվարությունների` կրոնական հայացքների հետ կապված քաղաքական ճնշումներ և հետապնդումներ, գիտական գործունեության սահմանափակումներ, ֆինանսական և առողջական խնդիրներ։ Սակայն մեծ գիտնականը չի ընկրկել դրանց առաջ` բարձրացնելով խորհրդահայ գիտության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ոգեշնչելով նոր սերնդի գիտնականներին։

Օրբելի եղբայրների տուն-թանգարան