Սուրեն Պապիկյանն ու Վրաստանի վարչապետն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի
Ապրիլի 23-ին Թբիլիսիում հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Կոբախիձեին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:
Ներկայացրել եմ փոխգործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։

