Չինաստանի պաշտպանության նախարարը կայցելի Ռուսաստան և Ղրղզստան

Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունն ապրիլի 23-28-ը պաշտոնական այցերով կլինի Ռուսաստանում և Ղրղզստանում։ Ղրղզստանի մայրաքաղաքում նա մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Այս մասին ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Չինաստանի պաշտպանության նախարար Դոն Ջունը ապրիլի 23-28-ը կայցելի Ռուսաստան և Ղրղզստան՝ ընդունող երկրների հրավերով, և կմասնակցի ՇՀԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը Բիշքեկում», – ասվում է հայտարարության մեջ։

Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՇՀԿ պատվիրակությունների ղեկավարների հետ՝ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։