Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները

ԱՄՆ Սենատն այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ տապալել է այն բանաձևի քվեարկությունը, որը կարող էր սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ինչպես գրում է NBC News-ը, 46 սենատոր կողմ է քվեարկել, սակայն դեմ են եղել 51-ը։ Եվս երեքը քվեարկությանը չեն մասնակցել։

Սենատոր Ջոն Ֆեթերմանը միակ դեմոկրատն էր, ով դեմ քվեարկեց, իսկ Ռենդ Փոլը՝ միակ հանրապետականը, ով կողմ քվեարկեց ։

NBC News-ը նշում է, որ ձախողված արդյունքը սպասելի էր և հայտնի դարձավ Սենատում բանավեճերից մոտ մեկ ժամ անց։

Ինչպես հայտնի է, փաստաթուղթը նախատեսում է «ԱՄՆ զինված ուժերի դուրսբերում Իրանի տարածքում կամ դրա դեմ ուղղված մարտական գործողություններից, որոնք չեն արտոնվել Կոնգրեսի կողմից»։