Բյուրեղավանից շտապօգնության կանչերը չեն դադարում. Արմեն Վարդումյան

«Երեկ երեկոյան ժամը 7-8-ից սկսած սկսել են շտապօգնության կանչեր Բյուրեղավանի բնակիչների կողմից։ Երեկ մոտավորապես ունեցել ենք 30 կանչ, ինչը մեզ համար աննախադեպ վիճակ է»,-Բյուրեղավանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ է հայտնում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակար Արմեն Վարդումյանը։

Նրա խոսքով, կանչերը շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում, նաև առավոտյան, նույն գանգատներով շարունակվում են այցերը նաև պոլիկլինիկա։ Այս պահին հիվանդների վիճակը ոչ դրական դինամիկա ունի, արդեն 8 մարդ հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ։

Վարդումյանը տեղեկացրեց, որ այսօր՝ բժշկական անձնակազմը գործում է աշխատանքային գրաֆիկից դուրս։ Բժիշկները հասանելի են շուրջօրյա, և անհրաժեշտության դեպքում կարող եք ցանկացած ժամանակ կապ հաստատել։

Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել՝ 077 35 99 47 և 094 35 99 47 հեռախոսահամարներին։