Թեհրանը հայտարարել է, որ բանակցություններին պատրաստ կլինի ծովային շրջափակման չեղարկումից հետո
Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն Իսլամաբադում կկայանան, երբ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը վերացվի: Աս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին:
«Հենց Վաշինգտոնը դադարեցնի ծովային շրջափակումը, ես կարծում եմ՝ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Իսլամաբադում», – ՄԱԿ-ում լրագրողներին ասել է Իրավանին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին՝ նշելով, սակայն, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի։ Թրամփի խոսքով՝ առանց շրջափակման Թեհրանի հետ գործարք երբեք չի լինի։
ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ առայժմ չի պլանավորում պատվիրակություն ուղարկել Պակիստան Իրանի հետ բանակցությունների համար, ԱՄՆ-ն սպասելու է համաձայնեցված իրանական առաջարկին։

